Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը տարավ չորրորդ հաղթանակը և նվաճեց Սանկտ Պետերբուրգում անցկացվող թենիսի WTA շարքի մրցաշարի եզրափակիչի ուղեգիր:
Կիսաեզրափակիչում հայ մարզուհին 2 սեթում ուժեղ գտնվեց ռուս Վերա Զվոնարյովայից՝ 6:3, 7:6: Մրցախաղը տևեց 2 ժամ:
WTA-ի դասակարգման աղյուսակում 126-րդ տեղը զբաղեցնող 26-ամյա Գասպարյանի հաջորդ մրցակիցը կլինի ռուս Դարիա Կասատկինան:
Այս մրցաշարում հաջող ելույթի շնորհիվ Մարգարիտա Գասպարյանը հաջորդ շաբաթ կվերադառնա WTA-ի լավագույն 100-յակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում