Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում «Սոչին» տանը 5:0 հաշվով հաղթեց հետնապահ «Տամբովին»:
Հայաստանի հավաքականի թեկնածու, 22-ամյա կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը «Սոչիի» պահեստայինների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Վարդանյանն անցկացրել է մեկ հանդիպումը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից և «Խիմկիի» կազմում չէր հայտավորվել Կազանի «Ռուբինի» դեմ արտագնա հանդիպմանը (3:1):
Ռուսաստանի առաջնություն, 23-րդ տուր
«Սոչի» - «Տամբով»՝ 5:0
Անտոն Զաբոլոտնի, 45+2, 80, Սերգեյ Տերեխով, 55, Ալեքսանդր Ռուդենկո, 74, Մաքսիմ Բարսով, 90
«Ռուբին» - «Խիմկի»՝ 1:3
Ջորջե Դեսպետովիչ, 42 – Ռեզիուան Միրզով, 20 (11մ), Պավել Մոգիլևեց, 28, Իլյա Կուխարչուկ, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի
17:10 , 2 հոկտեմբերի