Հայաստանի ներկայացուցիչներ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) պարտություն կրեցին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի սփոփիչ գոտեմարտերում:
Նախօրեին պայքարի մեջ մտած և պարտություն կրած հայ ըմբիշները հնարավորություն էին ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Հրայր Ալիխանյանն առաջին սփոփիչ գոտեմարտում 2:4 հաշվով պարտվեց ուկրաինացի Դենիս Պավլովին, իսկ Հովհաննես Մխիթարյանը պարտություն կրեց ադրբեջանցի Աբուբակր Աբակարովից՝ 5:8:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ դուրս եկած ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) մարտի 19-ին կգոտեմարտեն ոսկե մեդալների համար: Եզրափակիչում Հարությունյանը կմրցի բուլղարացի Գեորգի Վանգելովի հետ, իսկ Թևանյանի մրցակիցը կլինի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի