Բուդապեշտ. Ալիխանյանը և Մխիթարյանը պարտվեցին սփոփիչ գոտեմարտերում

14:48   19 մարտի, 2021

Հայաստանի ներկայացուցիչներ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) պարտություն կրեցին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի սփոփիչ գոտեմարտերում:

Նախօրեին պայքարի մեջ մտած և պարտություն կրած հայ ըմբիշները հնարավորություն էին ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: Հրայր Ալիխանյանն առաջին սփոփիչ գոտեմարտում 2:4 հաշվով պարտվեց ուկրաինացի Դենիս Պավլովին, իսկ Հովհաննես Մխիթարյանը պարտություն կրեց ադրբեջանցի Աբուբակր Աբակարովից՝ 5:8:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ դուրս եկած ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) մարտի 19-ին կգոտեմարտեն ոսկե մեդալների համար: Եզրափակիչում Հարությունյանը կմրցի բուլղարացի Գեորգի Վանգելովի հետ, իսկ Թևանյանի մրցակիցը կլինի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.