12:41  ,  19 մարտի, 2021

NBA. Լեբրոնը «Լեյքերսին» օգնեց հաղթել, օրվա արդյունքները և լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» 116:105 հաշվով տնային հաղթանակ է տարել «Շառլոտի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը, որը «Լեյքերսի» կազմում հավաքել է 37 միավոր: 36-ամյա ամերիկացին 1305-րդ հանդիպումն անցկացրեց NBA-ում: Այդ ցուցանիշով նա բարձրացավ 20-րդ տեղ:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս»«Շառլոտ»՝ 116:105 (31:24, 29:21, 23:34, 33:26)

«Վաշինգտոն»«Յուտա»՝ 131:122 (31:20, 33:26, 36:36, 31:40)

«Ատլանտա»«Օկլահոմա»՝ 116:93 (31:21, 30:20, 30:26, 25:26)

«Նյու Յորք»«Օռլանդո»՝ 94:93 (24:26, 21:18, 27:22, 22:27)

«Պորտլենդ»«Նոր Օրլեան»՝ 101:93 (31:23, 26:25, 20:22, 24:23)

«Ֆինիքս»«Մինեսոտա»՝ 119:123 (25:25, 33:28, 33:30, 28:40)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում