16:52  ,  17 մարտի, 2021

«Շիրակը» 10 խաղացողներով դիմակայեց «Ալաշկերտին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրում Երևանի «Ալաշկերտն» ընդունեց հետնապահ Գյումրիի «Շիրակին: Գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի:

48-րդ րոպեից գյումրեցիները 10 խաղացողներով էին հանդես գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանի հեռացման պատճառով, սակայն դաշտի տերերը չկարողացան օգտվել թվային առավելությունից: 

Նախորդ խաղում «Շիրակը» 10 խաղացողներով ոչ ոքի էր խաղացել նաև չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ (2:2):

«Ալաշկերտը» 14 խաղից հետո ունի 26 միավոր և ժամանակավորապես բարձրացավ առաջին տեղ: 15 հանդիպում անցկացրած «Շիրակը» 8 միավորով վերջին՝ 9-րդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 0:0

Հեռացում՝ Հայկ Իշխանյան, 48 («Շիրակ»)

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում