09:08  ,  17 մարտի, 2021

Սանկտ Պետերբուրգ. Մարգարիտա Գասպարյանը մեկնարկել է հաղթանակով

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Սանկտ Պետերբուրգում անցկացվող թենիսի WTA շարքի մրցաշարում:

Առաջին շրջանում հայ մարզուհին 3 սեթում առավելության է հասել ֆրանսիացի Կրիստինա Մլադենովիչի նկատմամբ՝ 6:7, 6:1, 6:1: Մրցախաղը տևել է 2 ժամ 26 րոպե:

WTA-ի դասակարգման աղյուսակում 126-րդ տեղը զբաղեցնող 26-ամյա Գասպարյանի հաջորդ մրցակիցը կլինի չեխ Կատերինա Սինյակովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում