20:40  ,  12 մարտի, 2021

Կարեն Խաչանովը պարտվեց աշխարհի 287-րդ ռակետին

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացվող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչում։

24-ամյա հայ մարզիկի մրցակիցն էր 33-ամյա ավստրալացի Մեթյու Էբդենը, որը աշխարհի 287-րդ ռակետն է։ Նա առավելության հասավ 4։6, 6։4, 6։2 հաշվով։ Խաչանովը աշխարհի 21-րդ ռակետն է։

Մեթյու Էբդենի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի եւ իտալացի Յանիկ Սիների դիմակայության հաղթողը։

ATP Open 13 Provence-ի մրցանակային հիմնադրամը 334 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ