20:11  ,  11 մարտի, 2021

Պեդրո. «Ռոմային» բարդ հանդիպում է սպասվում

«Ռոմայի» իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը բարդ պայքար է սպասում ուկրաինական «Շախտյորի» հետ դիմակայությունից Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում։

«Մեզ բարդ հանդիպում է սպասվում «Շախտյորի» հետ խաղում, քանի որ մրցակիցը բարձրակարգ է։ Բարդ կլինի երկու խաղում էլ հասնել հաղթանակի։ Բայց մենք ցանկանում ենք շարունակել պայքարը Եվրոպայի լիգայում եւ քառորդ եզրափակիչ դուրս գալու հույս ունենք»,– Պեդրոյի խոսքը մեջբերում է Diario de Avios–ը։

«Ռոմա» – «Շախտյոր» առաջին հանդիպումը տեղի կունենա մարտի 11–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս