01:08  ,  8 մարտի, 2021

Բեյլի եւ Քեյնի 2-ական գոլերը հաղթանակ բերեցին «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Տոտենհեմը» մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4։1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձան ուելսցի ենթահարձակվող Գարեթ Բեյլն ու անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց Բեյլին։

«Տոտենհեմը» (27 խաղ) 45 միավորով 6-րդն է, «Քրիսթալ Փելասը» (28 խաղ) 13-րդն է՝ 34 միավոր։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Տոտենհեմ» - «Քրիսթալ Փելաս»՝ 4։1 (տեսանյութ)

Գարեթ Բեյլ, 25, 49, Հարի Քեյն, 52, 76 - Կրիստիան Բենտեկե, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով