17:15  ,  5 մարտի, 2021

Խաբիբ Նուրմագոմեդովը ցուցադրել է ֆուտբոլային գիտելիքները

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն, կարիերան ավարտելու մասին հայտարարած Խաբիբ Նուրմագոմեդովը ցուցադրել է ֆուտբոլային գիտելիքները: UFC-ում հանդես եկող անգոլացի մարտիկ Մանել Կապեն մարզումներից մեկի ժամանակ նշել է, որ ռուսաստանցի մարտիկից ավելի լավ է խաղում ֆուտբոլ, ինչից հետո Խաբիբը նրան հարցեր է տվել ֆուտբոլի մասին:

Ավելի վաղ 32-ամյա Նուրմագոմեդովը նշել էր, որ կցանկանար հանդես գալ Մոսկվայի «Սպարտակի» կազմում:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին Խաբիբ Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ և հաղթանակից հետո հայտարարեց կարիերան ավարտելու մասին: MMA-ում նա անցկացրել է 29 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում