23:57  ,  4 մարտի, 2021

«Էվերտոնի» եւ «Տոտենհեմի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում Լիվերպուլի «Էվերտոնը» հյուրընկալվեց «Վեստ Բրոմվիչին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնի գոլը։

«Էվերտոնը» 26 խաղից հետո 46 միավորով չորրորդ տեղում է։ «Վեստ Բրոմվիչը» նախավերջինն է՝ 27 խաղում վաստակել է 17 միավոր։

Լոնդոնի «Տոտենհեմը» լոնդոնյան դերբիում մրցեց «Ֆուլհեմի» հետ եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

«Տոտենհեմը» 26 խաղում վաստակել է 42 միավոր եւ 8-րդն է։ «Ֆուլհեմը» 18-րդ տեղում է՝ 27 խաղից հետո ունի 23 միավոր։

Անգլիայի առաջնություն

29-րդ տուր

«Վեստ Բրոմվիչ» - «Էվերտոն»՝ 0։1 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 65

33-րդ տուր

«Ֆուլհեմ» - «Տոտենհեմ»՝ 0։1 (տեսանյութ)

Օլուվատոսին Ադարաբիոյո, 19, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով