17:14  ,  3 մարտի, 2021

«Մանչեսթեր Սիթին» կրկնել է «Արսենալի»՝ 22 տարվա վաղեմության ռեկորդը

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին», տանը 4:1 հաշվով տնային հաղթանակ տանելով «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ, Պրեմիեր լիգայում անցկացրել է 19-րդ անընդմեջ հանդիպումը, որտեղ ոչ մի րոպե չի եղել հաշվի մեջ հետապնդողի դերում:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կրկնել է Լոնդոնի «Արսենալի» ռեկորդը: Լոնդոնյան ակումբը նման ցուցանիշ գրանցել էր 1998-1999 թվականներին, հայտնում է Opta-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 21-րդ անընդմեջ հաղթանակն էր տարել բոլոր մրցաշարերում։ Դա ռեկորդային շարք է անգլիական թիմերի համար։ Մանչեսթերցիները 27 խաղից հետո 65 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը և 15 միավոր առաջ են երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով