12:10  ,  3 մարտի, 2021

Բունդեսլիգայի 2 ակումբներ ունեն նոր գլխավոր մարզիչ (ֆոտո)

Գելզենկիրխենի «Շալկեի» գլխավոր մարզիչ է նշանակվել հույն մասնագետ Դիմիտրիոս Գրամոսը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

42-ամյա մարզիչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: Նա կփոխարինի Կրիստիան Գրոսին, որը «Շալկեից» հեռացվել էր Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Շտուտգարտից» կրած 1։5 հաշվով պարտությունից հետո:

Դիմիտրիոս Գրամոսը նախկինում գլխավորել է նաև գերմանական «Բոխումը» և «Դարմշտադտը»:

«Արմինիան» նույնպես ունի նոր գլխավոր մարզիչ: Պաշտոնանկ արված Ուվե Նոյհաուսին փոխարինել է Ֆրենկ Կրամերը: Մինչև այս 48-ամյա գերմանացի մասնագետը գլխավորում էր ավստրիական «Զալցբուրգի» երիտասարդական թիմը: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023-ի ամառ:

Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրից հետո «Արմինիան» 18 միավորով 16-րդ տեղում է, իսկ «Շալկեն» եզրափակում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ 9 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English