20:22  ,  27 փետրվարի, 2021

«Բավարիան» խփեց 5 գոլ, «Բորուսիան» ևս հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Քյոլնի» նկատմամբ: «Բավարիայից» դուբլի հեղինակ դարձան լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին: Լևանդովսկին 28 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Բավարիան» 52 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգը» հետ է 5 միավոր, բայց մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Դորտմունդի «Բորուսիան» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Արմինիայի» դարպասը և 39 միավորով բարձրացավ 5-րդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բավարիա» - «Քյոլն»՝ 5:1 (տեսանյութ)

Էրիկ Շուպո-Մոտինգ, 18, Ռոբերտ Լևանդովսկի, 33, 65, Սերժ Գնաբրի, 82, 86 – Էլիս Սկհիրի, 65

«Բորուսիա Դ.» - «Արմինիա»՝ 3:0 (տեսանյութ)

Մահմուդ Դահուդ, 48, Ջեյդոն Սանչո, 58 (11մ), Ռեինիեր, 81

«Շտուտգարտ» - «Շալկե»՝ 5:1

Վատարու Էնդո, 10, 26, Սաշա Կալայջիչ, 34, Ֆիլիպ Կլեմեն, 88 – Սեադ Կոլաշինաչ, 40, Դանիել Դիդավի, 90+2

Չիրացված 11 մետրանոց՝ Նաբիլ Բենտալեբ, 72 («Շալկե»)

«Վոլֆսբուրգ» - «Հերտա»՝ 2:0

Լուկաս Կլունտեր, 37 (ինքնագոլ), Մակսանս Լակրուա, 90

Չիրացված 11 մետրանոց՝ Ջոն Կորդոբա, 83 («Հերտա»)

Հեռացում՝ Մարին Պոնգրաչիչ, 90+4 («Վոլֆսբուրգ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում