19:36  ,  28 փետրվարի, 2021

17–ամյա Արսեն Զախարյանի առաջին գոլը ռուսական Պրեմիեր լիգայում նպաստեց «Դինամոյի» հաղթանակին

Ռուսաստանի առաջնության 20–րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» արտագնա խաղում մրցեց Գրոզնիի «Ախմատի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

«Դինամոյի» երկրորդ գոլը խփեց 17–ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն առաջին անգամ աչքի ընկավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։

«Դինամոն» 33 միավորով 6–րդ տեղում է, «Ախմատը» 11–րդն է՝ 26 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 20–րդ տուր

«Ախմատ» – «Դինամո»՝ 1։2

Անտոն Շվեց, 68 – Դանիիլ Ֆոմին, 7, 11մ, Արսեն Զախարյան, 37

Հեռացում՝  Արտյոմ Տիմոֆեեւ («Ախմատ»), 77, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում