19:59  ,  27 փետրվարի, 2021

Խորեն Բայրամյանի գոլային փոխանցումը «Ռոստովին» փրկեց «Զենիթի» դեմ խաղում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 2:2 հաշվով ավարտեց «Ռոստովի» դեմ տնային խաղը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին: 89-րդ րոպեին Բայրամյանի հարվածից հետո գնդակը դիպել է գամբիացի հարձակվող Ալի Սոուի ոտքին և հայտնվել դարպասում: Հայ կիսապաշտպանի հաշվին գրանցվել է գոլային փոխանցում, իսկ Ալի Սոուն դարձել է դուբլի հեղինակ: 

«Զենիթը» երկրորդ խաղակեսում 2 գոլ խփեց թվային առավելություն ստանալուց հետո: 77-րդ րոպեին Բայրամյանը նաև ստացավ դեղին քարտ:

«Զենիթը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 42 միավոր: «Ռոստովը» 33 միավորով 5-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Զենիթ» - «Ռոստով»՝ 2:2

Նիկոլայ Պոյարկով, 73 (ինքնագոլ), Դալեր Կուզյաև, 78 – Ալի Սոու, 44, 89

Հեռացում՝ Մաքսիմ Օսիպենկո, 56 («Ռոստով»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում