11:41  ,  26 փետրվարի, 2021

Եվրոպայի լիգայում գրանցվել է արդյունավետության ռեկորդ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի մասնակիցները սահմանել են արդյունավետության ռեկորդ:

Թիմերը 32 խաղերում դարձել են 102 գոլի հեղինակ, փոխանցում է OptaJoe-ն:

Դա մրցաշարում ռեկորդային ցուցանիշ է փլեյ-օֆֆի մեկ փուլում գրանցված գոլերի քանակով:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2019/2020 մրցաշրջանում, երբ 1/16 եզրափակիչում գրանցվել էր 95 գոլ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով