Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը պորտուգալական «Բրագայի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում:
Հայտացուցակում տեղ են գտել 21 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Ռոմա» - «Բրագա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։ Առաջին խաղում իտալական ակումբը հաղթել է 2:0 հաշվով:
Հիշեցնենք, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան 2015-2016-ը գլխավորել է «Բրագան»:
|
— AS Roma English (@ASRomaEN) February 25, 2021
Here are the players available tonight!
#ASRoma #UEL #RomaBraga pic.twitter.com/hWkv8DWUA2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում