16:40  ,  23 փետրվարի, 2021

«Ռեալի» նախագահը հանդիպել է Զիդանի ու ֆուտբոլիստների հետ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իտալական «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ այցելել է Արքայական ակումբի մարզաբազա:

73-ամյա ֆունկցիոները հանդիպել է ֆուտբոլիստների ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆլորենտինո Պերեսը նոր է ապաքինվել է կորոնավիրուսային հիվանդությունից և թիմի հետ չի մեկնի Բերգամո, որտեղ փետրվարի 24-ին «Ռեալը» կխաղա «Ատալանտայի» հետ: Մադրիդյան թիմն արդեն ուղևորվել է Իտալիա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում