14:44  ,  19 փետրվարի, 2021

Բրունո Ֆերնանդեշի տպավորիչ արդյունավետությունը «Մանչեսթեր Յունայթեդում»

Պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Ռեալ Սոսյեդադին» խփած 2 գոլերից հետո 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում գոլերի թիվը հասցրել է 21-ի: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում:

Բրունո Ֆերնանդեշը նաև ընդգրկվել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուների թվում:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը 2020 թվականի հունվարին Լիսաբոնի «Սպորտինգից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբի կազմում անցկացրած 58 խաղերում նա դարձել է 33 գոլի ու 19 գոլային փոխանցման հեղինակ, գրում է Opta-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով