Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի թեկնածու Յանա Եգորյանը հրապարակում է կատարել Ինստագրամում և նշել, որ իր համար ամոթալի է ապրել Ռուսաստանում: 27-ամյա մարզուհու հրապարակած տեսանյութում երևում է շների՝ զանգվածային թունավորման տեսարան:
«Որպեսզի այս ամենի հետ կապ ունեցող մարդիկ երկար տանջվեն ու մահանան: Ինչո՞ւ են որոշ մարդիկ բուժում, անհանգստանում, ծախսում մեծ գումարներ, իսկ որոշ հիմարներ նման բան անում: Ես ամաչում եմ, որ ապրում եմ այս երկրում:
Արդեն հոգնեցրել են ձեր ուտելիքների, ծառերի, եղանակի ու սելֆիների հիմար հրապարակումները: Արթնացե՛ք ու տեսե՛ք, թե ինչ է տեղի ունենում»,- գրել է Յանա Եգորյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Յանա Եգորյանը ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ընթացքում հայտնել էր, որ երեխայի է սպասում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում