Յանա Եգորյան. Ես ամաչում եմ, որ ապրում եմ այս երկրում

11:44   16 փետրվարի, 2021

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի թեկնածու Յանա Եգորյանը հրապարակում է կատարել Ինստագրամում և նշել, որ իր համար ամոթալի է ապրել Ռուսաստանում: 27-ամյա մարզուհու հրապարակած տեսանյութում երևում է շների՝ զանգվածային թունավորման տեսարան:

«Որպեսզի այս ամենի հետ կապ ունեցող մարդիկ երկար տանջվեն ու մահանան: Ինչո՞ւ են որոշ մարդիկ բուժում, անհանգստանում, ծախսում մեծ գումարներ, իսկ որոշ հիմարներ նման բան անում: Ես ամաչում եմ, որ ապրում եմ այս երկրում:

Արդեն հոգնեցրել են ձեր ուտելիքների, ծառերի, եղանակի ու սելֆիների հիմար հրապարակումները: Արթնացե՛ք ու տեսե՛ք, թե ինչ է տեղի ունենում»,- գրել է Յանա Եգորյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Յանա Եգորյանը ռուսական Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ընթացքում հայտնել էր, որ երեխայի է սպասում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.