18:11  ,  15 փետրվարի, 2021

Ֆերդինանդ Կարապետյանը մեկնել է Իսրայել

Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մեկնել է Իսրայել։ Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարին, որը նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։

2020թ․ հունվարին Ֆերդինանդ Կարապետյանը Թել Ավիվի մրցաշարում գրավել էր երկրորդ տեղը։

Նախորդ անգամ Ֆերդինանդ Կարապետյանը միջազգային մրցաշարի մասնակցել է 2020թ․ նոյեմբերին։ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված Եվրոպայի առաջնությունում նա Հայաստանի միակ ներկայացուցիչն էր եւ պարտվեց որակավորման փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում