Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է վաճառել բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին։ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ Արքայական ակումբն առաջարկ է ստացել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից, սակայն մերժել է, հաղորդում է իսպանական Marca-ն։
«Ռեալն» առաջիկա տրանսֆերային պատուհանների ժամանակ էլ չի նախատեսում Կազեմիրոյի վաճառքը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
Ամռանը իսպանական ակումբը տրանսֆերի կհանի ուելսցի ենթահարձակվող Գարեթ Բեյլին, որը այս մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա Լոնդոնի «Տոտենհեմից», որտեղ հանդես է գալիս վարձակալությամբ։ Մադրիդյան ակումբը պատրաստ է վաճառել նաեւ իսպանացի կիսապաշտպան Իսկոյին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի