21:51  ,  12 փետրվարի, 2021

Ֆերնանդո Ալոնսոն վիրահատությունից հետո պատմել է ինքնազգացողության մասին

Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն պատմել է ինքնազգացողության մասին: Ավելի վաղ իսպանացի արշավորդը Շվեյցարիայում հեծանվային մարզման ժամանակ դարձել էր պատահարի մասնակից: Լուգանո քաղաքի մոտ նրան հարվածել էր մեքենա: 39-ամյա մարզիկը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նա վիրահատվել է: Բժիշկներն ուղղել են նրա ծնոտը և հեռացրել վնասված ատամները:

«Շնորհակալ եմ աջակցության ու բարեմաղթանքների համար: Ինձ հետ ամեն բան կարգին է: Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին: Առա՛ջ»,- թվիթերյան էջում գրել է Ալոնսոն:

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում իսպանացին հանդես է գալու «Ռենո» թիմի կազմում: 2018-ին Ալոնսոն հեռացել էր Ֆորմուլա-1-ից «Մաքլարենում» անցկացրած 4 մրցաշրջաններից հետո: Նախկինում նա հանդես է եկել նաև «Ռենոյում» ու «Ֆերարիում», իսկ Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2005-ին ու 2006-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում