18:10  ,  9 փետրվարի, 2021

«Բարսելոնայի» 8 խաղացող վնասվածք ունի «Սեւիլիայի» դեմ խաղից առաջ

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հրապարակել է կազմը, որը պատրաստվում է «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի հանդիպմանը։ Հայտացուցակում 20 խաղացող է։

Վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Միրալեմ Պյանիչը, Սերջինյո Դեստը, Մարտին Բրեյթուայթը, Ռոնալդ Արաուխոն, Ֆիլիպե Կոուտինյոն, Սերխի Ռոբերտոն, Ժերար Պիկեն եւ Անսու Ֆատին։

«Սեւիլիա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 10-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English