01:07  ,  8 փետրվարի, 2021

«Չելսիի» երրորդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնությունում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորությամբ երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ «Չելսին»։ Լոնդոնյան թիմը 23-րդ տուրում հյուրընկալվեց հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթն ու իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն։

«Չելսին» 39 միավորով հավասարվեց 6-րդ տեղում ընթացող «Վեստ Հեմին» եւ 5-րդն է։ «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 11 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Չելսի»՝ 1։2 (տեսանյութ)

Անտոնիո Ռյուդիգեր, 54, ինքնագոլ - Մեյսոն Մաունթ, 43, Ժորժինյո, 58, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում