Անգլիայի առաջնությունում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորությամբ երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ «Չելսին»։ Լոնդոնյան թիմը 23-րդ տուրում հյուրընկալվեց հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։
Հյուրերի կազմում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Մաունթն ու իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն։
«Չելսին» 39 միավորով հավասարվեց 6-րդ տեղում ընթացող «Վեստ Հեմին» եւ 5-րդն է։ «Շեֆիլդ Յունայթեդը» վերջինն է՝ 11 միավոր։
Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր
«Շեֆիլդ Յունայթեդ» - «Չելսի»՝ 1։2 (տեսանյութ)
Անտոնիո Ռյուդիգեր, 54, ինքնագոլ - Մեյսոն Մաունթ, 43, Ժորժինյո, 58, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում