00:30  ,  8 փետրվարի, 2021

Առաջին անգամ Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկան ներկայացնող ակումբն աշխարհի առաջնության եզրափակիչում է

Մեքսիկական «Տիգրեսը» նվաճեց Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի ուղեգիր։ Կիսաեզրափակիչում «Տիգրեսը» նվազագույն հաշվով պարտության մատնեց Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Պալմեյրասին»։

Միակ գոլը 54-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Անդրե-Պիեր Ժինյակը, որի դուբլի շնորհիվ «Տիգրեսը» քառորդ եզրափակիչում 2։1 հաշվով հաղթել էր հարավկորեական «Ուլսանին»։

«Տիգրեսը» դարձավ Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի առաջին ակումբը, որը հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչում։

«Տիգրեսի» մրցակիցը հայտնի կդառնա փետրվարի 8-ին անցկացվելիք «Բավարիա» - «Ալ Ահլի» խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English