00:30 8 փետրվարի, 2021Մեքսիկական «Տիգրեսը» նվաճեց Քաթարում անցկացվող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի ուղեգիր։ Կիսաեզրափակիչում «Տիգրեսը» նվազագույն հաշվով պարտության մատնեց Լիբերտադորեսի գավաթակիր, բրազիլական «Պալմեյրասին»։
Միակ գոլը 54-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Անդրե-Պիեր Ժինյակը, որի դուբլի շնորհիվ «Տիգրեսը» քառորդ եզրափակիչում 2։1 հաշվով հաղթել էր հարավկորեական «Ուլսանին»։
«Տիգրեսը» դարձավ Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի առաջին ակումբը, որը հանդես կգա աշխարհի առաջնության եզրափակիչում։
«Տիգրեսի» մրցակիցը հայտնի կդառնա փետրվարի 8-ին անցկացվելիք «Բավարիա» - «Ալ Ահլի» խաղում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.