01:36  ,  7 փետրվարի, 2021

«Ջենոան» Պանդևի դուբլի շնորհիվ հաղթեց «Նապոլիին»

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ջենոային»: Դաշտի տերերի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ 37-ամյա մակեդոնացի հարձակվող Գորան Պանդևը, որը չտոնեց նախկին թիմին խփած գոլերը:

«Նապոլին» ունի 37 միավոր և 5-րդ տեղում է: «Ջենոան» 27 միավորով 7-րդն է:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ջենոա» - «Նապոլի»՝ 2:1 (տեսանյութ)

Գորան Պանդև, 11, 26 – Մատեո Պոլիտանո, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով