16:43  ,  5 փետրվարի, 2021

Ծանրամարտի Հայաստանի առաջնության վերջին օրվա ֆոտոռեպորտաժը

Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում փետրվարի 5-ին ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը, որի վերջին օրը հանդես եկան նաև գերծանր քաշային կարգի (+109 կգ) ծանրորդները: NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցումային օրվա ֆոտոռեպորտաժը։

Երկամարտի 435 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը։ Երկրորդ տեղը գրավեց Վարազդատ Լալայանը, որը երկամարտում գրանցեց 430 կգ։

Լավագույն եռյակը եզրափակեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։ 109 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնն այս տարի հանդես եկավ գերծանր քաշային կարգում և երկամարտում գրանցեց 415 կգ արդյունք։

Մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոն դարձան Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Մոնթե Մխիթարյանը (67 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ)։ 89 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկտրչյանը երկրորդ տեղը գրավեց 96 կգ քաշային կարգում։

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությանը 10 քաշային կարգերում մասնակցեցին 100-ից ավել ծանրորդներ։   

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում