16:01  ,  3 փետրվարի, 2021

Եվրո-2022. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ֆրանսիայի դեմ (ֆոտո)

Հայտնի է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Ֆրանսիայի դեմ Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում: Հավաքականի ավագ Սարո Գալստյանը վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է թիմի հայտացուցակ:

Հայաստան. Լուան Բարբոսա («Ֆունդաո», Պորտուգալիա), Նիկիտա Խրոմիխ («Դինամո Սամարա», Ռուսաստան), Վլադիմիր Սանոսյան («Դինամո Սամարա», Ռուսաստան), Դենիս Նևեդրով («Տյումեն», Ռուսաստան), Արթուր Մելքոնյան («Ստոլիցա», Բելառուս):

Փետրվարի 3-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք հանդիպումը կմեկնարկի ժամը 17:00-ին և առանց երկրպագուների կանցկացվի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով: Խաղը կսպասարկեն շվեդ մրցավարներ Դավիդ Գլավոնջիչն ու Ադեմիր Ադվիչը:

Հիշեցնենք, որ 2 թիմերն էլ առաջին տուրի խաղերն անցկացրել են հունվարի 29-ին: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 0:6 հաշվով պարտվել էր Ռուսաստանի հավաքականին, իսկ ֆրանսիացիները 4:4 հաշվով էին ավարտել Վրաստանի հավաքականի դեմ հանդիպումը (2-րդ խմբի խաղացանկը):

Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ էր տարել բուլղարացիների նկատմամբ (4։0, 3։1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում