14:44  ,  10 դեկտեմբերի, 2020

Եվրո-2022․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը

Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը Եվրո-2022-ի ընտրական փուլի խմբային մրցաշարում։

2021թ․ հունվարի 29-ին Հայաստանի թիմը կհյուրընկալվի Ռուսաստանին, փետրվարի 3-ին կընդունի Ֆրանսիային, մարտի 5-ին հյուր կգնա վրացիներին, մարտի 10-ին կընդունի Վրաստանի թիմին, ապրիլի 9-ին՝ ռուսներին, ապրիլի 14-ին կհյուրընկալվի Ֆրանսիային։

Հիշեցնենք, որ որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ տարավ բուլղարացիների նկատմամբ՝ 4։0, 3։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում