02:09  ,  3 փետրվարի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» անհավանական հաղթանակը՝ 9։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության չեմպիոնական մրցավազքի մասնակից «Մանչեսթեր Յունայթեդը» 22-րդ տուրում ընդունեց «Սաութհեմփթոնին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի ղեկավարած թիմն առավելության հասավ 9։0 հաշվով։

Հյուրերն արդեն երկրորդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով։ Հեռացվեց շվեյցարացի կիսապաշտպան Ալեքսանդր Յանկեւիչը։ 86-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Սաութհեմփթոնի» լեհ պաշտպան Յան Բեդնարեկը, որը 34-րդ րոպեին դարձել էր ինքնագոլի հեղինակ։

Մանչեսթերյան թիմից դուբլ չեւակերպեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը։  Աչքի ընկան նաեւ անգլիացի պաշտպան Աարոն Վան-Բիսական, անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինայը, ուելսցի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 44 միավորով հավասարվեց առաջատար «Մանչեսթեր Սիթիին», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սաութհեմփթոնը» 12-րդ տեղում է՝ 29 միավոր։

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնեց Պրեմիեր լիգայի ռեկորդը։ 1995 թվականին մանչեսթերյան թիմը 9։0 հաշվով հաղթել է «Իպսվիչին», իսկ 2019թ․ հոկտեմբերին «Լեսթեր Սիթին» 9։0 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին»։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 9։0 (տեսանյութ)

Աարոն Վան-Բիսակա, 18, Մարկուս Ռեշֆորդ, 25, Յան Բեդնարեկ, 34, ինքնագոլ, Էդինսոն Կավանի, 39, Անտոնի Մարտիալ, 69, 90, Սքոթ Մաքթոմինայ, 71, Բրունու Ֆերնանդեշ, 87, 11մ, Դենիել Ջեյմս, 90+3

Հեռացում՝ Ալեքսանդր Յանկեւից («Սաութհեմփթոն»), 2, Յան Բեդնարեկ («Սաութհեմփթոն»),86

«Նյուքասլ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1։2

Ջոնջո Շելֆի, 2 – Ժայրո Ռիդեւալդ, 21, Գարի Կեյհիլ, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով