Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» տանը մրցեց Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։
Արդեն 9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց միլանյան թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, սակայն «Յուվենտուսը» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դուբլի շնորհիվ հասավ հաղթանակի։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 9-ին։
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 1։2 (տեսանյութ)
Լաուտարո Մարտինես, 9 - Կրիշտիանու Ռոնալդու, 26, 11մ, 35
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում