“Sono entusiasta e onorato di entrare a far parte dell’#ASRoma”
— AS Roma (@OfficialASRoma) February 1, 2021
Benvenuto, Bryan! https://t.co/8F704Q1vwP pic.twitter.com/W25wXS71vJ
19-ամյա ամերիկացի պաշտպան Բրայան Ռեյնոլդսը ամերիկյան «Դալլասից» տեղափոխվել է «Ռոմա», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։ Կես տարվա համար «Ռոման» կվճարի 100 հազար եվրո, իսկ ամռանը 6,75 միլիոն եվրոյով կգնի Ռեյնոլդսի տրանսֆերային իրավունքը եւ նրա հետ կկնքի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս։
Ռեյնոլդսին ձեռք բերելու ցանկություն ունեին նաեւ Թուրինի «Յուվենտուսն» ու «Բենեւենտոն»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում