20:39 1 փետրվարի, 202119-ամյա ամերիկացի պաշտպան Բրայան Ռեյնոլդսը ամերիկյան «Դալլասից» տեղափոխվել է «Ռոմա», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։ Կես տարվա համար «Ռոման» կվճարի 100 հազար եվրո, իսկ ամռանը 6,75 միլիոն եվրոյով կգնի Ռեյնոլդսի տրանսֆերային իրավունքը եւ նրա հետ կկնքի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս։
Ռեյնոլդսին ձեռք բերելու ցանկություն ունեին նաեւ Թուրինի «Յուվենտուսն» ու «Բենեւենտոն»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.