20:39  ,  1 փետրվարի, 2021

«Ռոման» պայմանագիր կնքեց 19-ամյա ամերիկացի ֆուտբոլիստի հետ

19-ամյա ամերիկացի պաշտպան Բրայան Ռեյնոլդսը ամերիկյան «Դալլասից» տեղափոխվել է «Ռոմա», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։  Կես տարվա համար «Ռոման» կվճարի 100 հազար եվրո, իսկ ամռանը 6,75 միլիոն եվրոյով կգնի Ռեյնոլդսի տրանսֆերային իրավունքը եւ նրա հետ կկնքի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2025թ․ հունիս։

Ռեյնոլդսին ձեռք բերելու ցանկություն ունեին նաեւ Թուրինի «Յուվենտուսն» ու «Բենեւենտոն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում