20:01  ,  31 հունվարի, 2021

«Լիդս Յունայթեդն» ուժեղ էր «Լեսթեր Սիթիից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Լեսթեր Սիթին» տանը մրցեց «Լիդս Յունայթեդի» հետ եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1։ Հյուրերը երկու գոլ խփեցին վերջնամասում։

«Լեսթեր Սիթին» 39 միավորով երրորդ տեղում է։ «Լիդս Յունայթեդը» 12-րդն է՝ 29 միավոր։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Լիդս Յունայթեդ»՝ 1։3 (տեսանյութ)

Հարվի Բարնս, 13 - Ստյուարտ Դալաս, 15, Պատրիկ Բեմֆորդ, 70, Ջեք Հարիսոն, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով