09:09  ,  1 փետրվարի, 2021

Բրիտանացի դահուկորդը բախվել է գովազդային վահանակին և ստացել ազդրի կոտրվածք

Բրիտանացի դահուկորդ Էնդրյու Յանգը ծանր վնասվածք է ստացել շվեդական Ֆալունում ընթացող աշխարհի գավաթի հերթական փուլի ընթացքում:

Շրջադարձի ժամանակ 28-ամյա մարզիկը բախվել է գովազդային վահանակին և ստացել ազդրի կոտրվածք, հայտնում է NRK-ն:

Էնդրյու Յանգը 20-րդն է աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում: Այս մրցաշրջանում նա 2 մեդալ է նվաճել սպրինտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English