19:47  ,  29 հունվարի, 2021

Սուլշեր․ Լինգարդն ու Ռոխոն կհեռանան «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը հաստատել է, որ թիմի պաշտպան Մարկոս Ռոխոն եւ կիսապաշտպան Ջեսի Լինգարդն առաջիկա օրերին կհեռանան իր ղեկավարած թիմից։

«Լինգարդը վարձակալությամբ կխաղա «Վեստ Հեմում»։ Մենք սպասում ենք նրա վերադարձին հետագայում։ Հույս ունեմ, որ նա ցույց կտա իր լավագույն որակները։

Ռոխոն կվերադառնա Արգենտինա։ Այդ գործարքի ձեւակերպման համար մնացել է լուծել մի երկու փաստաթղթի հետ կապված խնդիր։

Դեռ ոչինչ չեմ լսել Սերխիո Ռոմերոյի մասին։ Հնարավոր է՝ նա մնա թիմում մինչեւ այս մրցաշրջանի ավարտը»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

28-ամյա Լինգարդն արդեն ժամանել է Լոնդոն եւ բուժզննում կանցնի «Վեստ Հեմում»։ 30-ամյա Ռոխոն կմիանա արգենտինական «Բոկա Խունիորսին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս