01:54  ,  29 հունվարի, 2021

«Նապոլին» հաղթեց «Սպեցիային» եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

«Նապոլին» նվաճեց Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր։ Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը տանը մրցեց «Սպեցիայի» հետ եւ առավելության հասավ 4։2 հաշվով։

Նեապոլյան թիմի կազմում աչքի ընկան սենեգալացի պաշտպան Կալիդու Կուլիբալին, մեքսիկացի հարձակվող Իրվին Լոսանոն, իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոն եւ մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում «Սպեցիան» լրացուցիչ ժամանակում 4։2 հաշվով պարտության էր մատնել «Ռոմային»։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Նապոլի» - «Սպեցիա»՝ 4։2 (տեսանյութ)

Կալիդու Կուլիբալի, 5, Իրվին Լոսանո, 20, Մատեո Պոլիտանո, 30,Էլիֆ Էլմաս, 40 - Էմանուել Գյասի, 71, Ջենարո Ակամպորա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով