Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Մարլի Ակեն միացել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին», հաղորդում է իտալական Ա Սերիայի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025 թվականը։ Այս մրցաշրջանում նա հանդես կգա «Յւովենտուսի» մինչեւ 23 տարեկանների թիմում։
20-ամյա ֆրանսիացի հարձակվողը փոխանակվել է «Յուվենտուսի» 18-ամյա իտալացի կիսապաշտպան Ֆրանկո Տոնգիայի հետ։
Մարլի Ակեն «Մարսելի» սան է, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման։
Նա Ֆրանսիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղացող է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի