20:17 28 հունվարի, 2021Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Մարլի Ակեն միացել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին», հաղորդում է իտալական Ա Սերիայի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025 թվականը։ Այս մրցաշրջանում նա հանդես կգա «Յւովենտուսի» մինչեւ 23 տարեկանների թիմում։
20-ամյա ֆրանսիացի հարձակվողը փոխանակվել է «Յուվենտուսի» 18-ամյա իտալացի կիսապաշտպան Ֆրանկո Տոնգիայի հետ։
Մարլի Ակեն «Մարսելի» սան է, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման։
Նա Ֆրանսիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի խաղացող է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.