09:18  ,  28 հունվարի, 2021

Մեսին հերթական ռեկորդն է սահմանել

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել է «Բարսելոնայի» ռեկորդակիր Իսպանիայի գավաթի խաղարկությունում անցկացրած հանդիպումների քանակով, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

33-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշարում մասնակցել է 76 հանդիպման՝ գերազանցելով Ժոզեպ Սամիտիերի ռեկորդը՝ 75 հանդիպում։ Հաջորդ տեղերում են Անդրես Ինիեստան (73), Վիսենտե Պիերը (71) եւ Չավին (70)։

Իսպանիայի գավաթի խաղարկությունում Մեսին խփել է 53 գոլ, կատարել 34 գոլային փոխանցում։

1/8 եզրափակիչի խաղում «Բարսելոնան» 2։1 հաշվով հաղթել է «Ռայո Վալիեկանոյին», Մեսին դարձել է գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում