18:11  ,  26 հունվարի, 2021

Պույոլը ներկայացրել է «Ռեալի» դեմ խաղի համար նախատեսված «Բարսելոնայի» հատուկ համազգեստը (ֆոտո)

«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը ներկայացրել է հատուկ «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության խաղի համար պատրաստած համազգեստը, որով կատալոնական թիմը հանդես կգա Մադրիդում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Խաղաշապիկին համադրվել են ակումբային կապույտն ու նռնագույնը եւ Կատալոնիայի դրոշի կարմիրն ու դեղինը՝ թիմի կատալոնական պատկանելիությունն ընդգծելու համար։

Համազգեստը «Բարսելոնայի» խանութներում վաճառվում է 145 եվրոյով։

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը Իսպանիայի մայրաքաղաքում տեղի կունենա ապրիլի 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում