16:42  ,  24 հունվարի, 2021

Ալեքսանդր Կարապետյանը կտեղափոխվի «Արարատ-Արմենիա»

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կհեռանական ռուսական «Տամբովից» եւ կմիանա Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային», հաղորդում է Sport24.ru-ն։

33-ամյա ֆուտբոլիստն առաջիկայում պայմանագիր կկնքի երեւանյան ակումբի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր Կարապետյանը «Տամբովի» կազմում մասնակցել է 16 հանդիպման, խփել 3 գոլ։ Անցած մրցաշրջանում նա հանդես էր գալիս ռուսական «Սոչիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով