19:14  ,  21 հունվարի, 2021

Կլոպ. Հիմա բարդ ժամանակներ են «Լիվերպուլի» համար

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարնլիի» դեմ Անգլիայի առաջնության 18–րդ տուրի հանդիպումից առաջ նշել է, որ իր ղեկավարած թիմի համար այժմ բարդ ժամանակներ են։

«Մոտենում ենք «Բարնլիի» դեմ խաղին՝ կենտրոնացած լինելով նախորդ խաղերում ունեցած մեր մարզավիճակի վրա։ Այսպիսի ակումբում նորմալ է, որ ամեն խաղից առաջ թիրախում ենք։ Այսպիսի հետաքրքրությունը մեր նկատմամբ արտոնություն է, մենք պետք է ընդունենք այս ճնշումը։

Թիմն ուղիներ է փնտրում, որպեսզի վերադառնա նախկին արդյունքներին։ Նախորդ մրցաշրջաններում մենք ունեցել ենք կայունություն եւ նորից այդպես կլինի։ Հիմա բարդ ժամանակներ են «Լիվերպուլի» համար»,– Կլոպի խոսքը մեջբերում է BBC–ն։

«Լիվերպուլ» – «Բարնլի» հանդիպումը տեղի կունենա հունվարի 21–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում